00:57:13 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ Ազգային ժողովն այսօր կմիանա WWF-ի խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը

    16:49 25 Մարտ 2023

    Հինգ ժամից համայն մարդկության ջանքերը կմիավորվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ անցկացնելով «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությունը:

    ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ ժամը 20:30-21:30-ը, կմիանա Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը: 

     

    «2008 թվականից ի վեր`հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ մեր երկրում իրականացվում է բնապահպանական այս շարժումը, որը մեկ ժամով էներգիա խնայելու նպատակից զատ ունի այլ խորհուրդ՝ միավորվել Երկիր մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ եւ կերտել ավելի կանաչ ու լուսավոր ապագա»,- նշվում է ԱԺ հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս