15:39:13 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև

    12:07 9 Դեկտեմբեր 2023

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Euronews-ին, որտեղ անդրադարձել է նաև «Խաղաղության պայմանագրին»։ Նա ասել է, իբր Հայաստանը արհեստականորեն ձգձգում է պայմանագրի շուրջ գործընթացը․

    ««Ղարաբաղյան հարցի» փակումից հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստակամորեն կգնա մեզ հետ համաձայնության։ Գլխավոր գործոնը, որ խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գործընթացում, այլևս գոյություն չունի»,- ասել է Ալիևը։ 

    Ադրբեջանի նախագահը նշել է, թե ստացել են հայկական կողմի առաջարկները և կգնահատեն դրանք․ «Աշխատանքային մակարդակով շփումներ ենք պահպանում տարբեր պաշտոնատար անձանց հետ։ Կարծում եմ՝ խաղաղությանն այլընտրանք չկա։

    Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը պաշտպանված լինի ցանկացած ռիսկից։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և այսօր, և ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և լիովին հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից», - հայտարարել է Ալիևը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս