15:46:25 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով․ Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի բացակայության մասին

    17:05 23 Նոյեմբեր 2023

    Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

    «Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս