07:34:49 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը

    23:35 30 Հունվար 2023

    Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել:

    Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս