08:15:31 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը

    16:32 24 Հունիս 2024

    Այսօր՝ հունիսի 24-ին, ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։ 

    Ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։ Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը՝ 14:00 – ին, ճանապարհորդության ժամանակը՝ 17,5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։

    ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և մասնագետների միջազգային թիմը ամեն ինչ արեցին, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն մայիսյան հեղեղումների հետևանքով Հայաստանի հյուսիսում գտնվող երկաթուղու ավերված հատվածները: Սա հնարավորություն տվեց չհիասթափեցնել գնացքով հանգստի մեկնել սիրողների սպասելիքները և հունիսի 24-ից սկսել միջազգային գնացքների շարժման ամառային գրաֆիկը», - նշված է հաղորդագրությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս