- Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ
- Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան
- ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ
- Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան
- Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու
- Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը
- Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից
- Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում
- Գրենլանդիայի համար Թրամփը Դանիային սպառնում է առևտրային պատերազմով. Ֆրեդերիկսեն
- ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար․ Զախարովա
Երևանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը
11:48 12 Դեկտեմբեր 2024Դեկտեմբերի 11-ին Երևանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ և հյուրեր: Քննարկումներին հեռավար ձևաչափով մասնակցել են նաև Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը, Թուրքիայի, Ալբանիայի և Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության և խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ:
Այնուհետև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը: Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է:
«Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների և ներմուծումների, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին և կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաև տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների և ներմուծման ծախսերի կրճատմանը:
Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր: Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա:
«Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն և փակ սահմաններ մեր հարևանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը:
Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար:
«Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաև համագործակցությունը, չափազանց կարևոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարևոր են տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները:
Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարևորել են սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը:
Սահմանների բացումն արժևորվել է առևտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով: Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձևաչափով, անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարևորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարևորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը և հույս հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը: Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների և միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաև «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը:
Քննարկվել են նաև ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների և խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետևանքով ի հայտ եկած մի շարք բացասական երևույթներին և դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարևորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին:
Լրահոս
- Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 19:54 16 Հունվար 2025
- Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 19:32 16 Հունվար 2025
- ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 19:17 16 Հունվար 2025
- Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 18:53 16 Հունվար 2025
- Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 18:41 16 Հունվար 2025
- Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը 18:28 16 Հունվար 2025
- Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից 18:25 16 Հունվար 2025
- Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում 18:14 16 Հունվար 2025
- Գրենլանդիայի համար Թրամփը Դանիային սպառնում է առևտրային պատերազմով. Ֆրեդերիկսեն 17:57 16 Հունվար 2025
- ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար․ Զախարովա 17:36 16 Հունվար 2025
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին 17:14 16 Հունվար 2025
- Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16:56 16 Հունվար 2025
- Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար 16:45 16 Հունվար 2025
- Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16:27 16 Հունվար 2025
- ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16:12 16 Հունվար 2025
- Հայաստանի արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին տարակուսելի է. Զախարովա 15:44 16 Հունվար 2025
- Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 15:29 16 Հունվար 2025
- Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 15:14 16 Հունվար 2025
- Զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը կընդլայնվի 14:59 16 Հունվար 2025
- Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն 14:50 16 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 18:41 16 Հունվար 2025 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու
- 18:28 16 Հունվար 2025 Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը
- 18:25 16 Հունվար 2025 Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից
Քաղաքականություն
- 19:32 16 Հունվար 2025 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան
- 19:17 16 Հունվար 2025 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ
- 18:53 16 Հունվար 2025 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան