02:32:18 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը

    15:15 6 Օգոստոս 2022

    Այսօր` օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում, հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է, գրում է shamshyan-ը։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս