- Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել
- Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելը հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին. Արման Թաթոյան
- Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ
- Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ վիճելի պարտքերի անվան տակ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
- Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը. Վահե Հովհաննիսյան
- ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել
- Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան
- Փաշինյանը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում․ «Իրավունք»
Նախագահական արտահերթ ընտրություններ՝ Ադրբեջանում․ որո՞նք են պատճառները և որքանո՞վ է առնչվում մեզ հետ
11:07 8 Դեկտեմբեր 2023Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային։ Նա գրել է․
«Նախ բուն լուրը. Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ (դրանք նախատեսված էին 2025 թվականին)։ Այս հանգամանքը շատերի համար անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը և մեզ դրանից «ի՞նչ»։
Միանգամից նշեմ, որ պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսին են։ Դրանք ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստ և շատ փոխկապակցված են.
-Ալիևը պետք է հասցնի կապիտալիզացնել Արցախում տարած հաղթանակը, քանի դեռ այն շատ թարմ է հանրային հիշողության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները որևէ կերպ չեն լուծվել (ինչը խոստանում էին իշխանությունները ավելի քան 30 տարի՝ «Ղարաբաղի հարցի լուծմամբ»), հետևաբար հնարավորինս խուսափելու համար հասարակական դիմադրությունից և լարվածությունից (որը միշտ ուղեկցում է ցանկացած ընտրություն, նույնիսկ՝ ամենաբռնապետական երկրում), Ալիևի համար նոր ընտրությունները և դրանցում անխուսափելի հաղթանակը կերաշխավորեն ևս 7 տարվա գրեթե անցնցում իշխանություն։ Այս ընտրություններում, Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն, իսկ ընդդիմադիրների հարցերը լուծված են և լուծվում են։
-Արտահերթ ընտրությունները առիթ են հնարավորինս շուտ դրանք անցկացնել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ այդպիսով ևս մեկ անգամ «օրինականացնելով» Արցախում «ադրբեջանական իշխանությունը»։ Դա թույլ կտա ասել, որ գրավված Արցախի բնակչությունը ընտրել է նոր իշխանություն ի դեմս Ալիևի։ Ինչպես ասում են՝ հաճելի բոնուս։
-Ընտրություններից հետո Ալիևը, վերընտրվելով, ստանում է հնարավորություն ամուր դիրքերից, լեգիտիմությամբ և անշտապ կերպով զբաղվել իրենից հետո իշխանության փոխանցման գործընթացով (մոտավորապես նույնը անում է այժմ Էրդողանը վերջին ընտրություններից հետո)։ Բացի այդ, դա հնարավորություն է տալու Ալիևին առանց ավելորդ լարվածության, «ժողովրդի մանդատով» պատրաստվել նոր պատերազմին Հայաստանի (կարդա՝ նաև Իրանի) դեմ։ Նշեմ, որ այդ նախապատրաստությունը լիարժեք ընթացքի մեջ է։
-Ուկրաինայում կարծես թե իրավիճակը գնում է անխուսափելի սառեցման կամ նույնիսկ լիարժեք ավարտի։ Սակայն չի ավարտվում դրանում մասնակից տարբեր բևեռների միջև պայքարը։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին բախման գլխավոր թատերաբեմը կլինենք մենք՝ Հարավային Կովկասը՝ դրանից բխող արտաքին միջամտությունների ծավալի մեծացմամբ։ Այս պայմաններում Ալիևի համար կարևոր է հնարավորինս արագ ամրացնել իր դիրքերը նոր ընտրություններով, ինչը կսահմանափակի նաև արտաքին խաղացողների (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը ընտրություններին՝ սեփական շահերի համար։
-2024-ին նոր ընտրություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում (մարտ) և ԱՄՆ-ում (նոյեմբեր)։ Դրանք կարևոր են Հվ. Կովկասի համար ևս։ Ուստի Ալիևի համար պետք է նախապես լուծել սեփական հարցերը, որպեսզի լիարժեք հնարավոր լինի պատրաստվել բոլոր տեսակի զարգացումներին և աշխատել երկու երկրների էլիտաների հետ՝ պրոադրբեջանական քաղաքականություն ստանալու համար։
Մի խոսքով, մյուս՝ 2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։
Իսկ մենք...»։
Լրահոս
- Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին 14:08 19 Փետրվար 2025
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել 13:48 19 Փետրվար 2025
- Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելը հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին. Արման Թաթոյան 13:16 19 Փետրվար 2025
- Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ 12:57 19 Փետրվար 2025
- Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ վիճելի պարտքերի անվան տակ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը 12:22 19 Փետրվար 2025
- Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11:57 19 Փետրվար 2025
- Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը. Վահե Հովհաննիսյան 11:26 19 Փետրվար 2025
- ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել 11:14 19 Փետրվար 2025
- Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան 10:47 19 Փետրվար 2025
- Փաշինյանը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում․ «Իրավունք» 10:23 19 Փետրվար 2025
- Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» 10:07 19 Փետրվար 2025
- Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ» 09:34 19 Փետրվար 2025
- Տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն․ «Ժողովուրդ» 09:22 19 Փետրվար 2025
- Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում 23:56 18 Փետրվար 2025
- Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավարին 23:28 18 Փետրվար 2025
- Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը 23:06 18 Փետրվար 2025
- ՄԻՊ–ը հույս է հայտնել, որ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված ԵԽ ծրագրերը շարունակական կլինեն 22:40 18 Փետրվար 2025
- ԳՇ պետը դիմել է դատարան՝ խնդրելով մի քանի օրով դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը. «Հետք» 22:27 18 Փետրվար 2025
- Թռիչքը բաց թողած հայերը Նովոսիբիրսկի օդանավակայանում կոտրել են տերմինալի դուռը. նրանք ձերբակալվել են 22:12 18 Փետրվար 2025
- Իսպանացի Վիկտոր Լաֆուենտեն միացել է «Փյունիկին» 22:11 18 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
10:47 19 Փետրվար 2025 Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան
-
16:07 17 Փետրվար 2025 Վերլուծեք ու ընտրեք՝ ում դաշնակիցն էք ուզում լինել Ռուսաստանի, թե երկնագույն Եվրոպայի Վերլուծեք ու ընտրեք՝ ում դաշնակիցն էք ուզում լինել Ռուսաստանի, թե երկնագույն Եվրոպայի
-
12:35 17 Փետրվար 2025 Ջավախահայերի համար օգտակար մի քանի տեղեկություն՝ պայմանավորված վերջին փոփոխություններով. Գառնիկ Դանիելյան Ջավախահայերի համար օգտակար մի քանի տեղեկություն՝ պայմանավորված վերջին փոփոխություններով. Գառնիկ Դանիելյան
Միջազգային լուրեր
-
23:56 18 Փետրվար 2025 Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում
-
20:50 18 Փետրվար 2025 Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
-
20:14 18 Փետրվար 2025 Եվրամիության դերը բացառվում է Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցություններում. ՌԴ ԱԳՆ Եվրամիության դերը բացառվում է Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցություններում. ՌԴ ԱԳՆ
Տնտեսություն
-
21:23 18 Փետրվար 2025 Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ
-
17:33 18 Փետրվար 2025 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը
-
09:54 18 Փետրվար 2025 «Փաստ». Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին «Փաստ». Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին