17:58:51 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Յութա նահանգի առողջապահության նախարարությունը նշել է պատվաստումներն առավել հաճախ ստացող համաստեղության նշանը

    20:00 24 Հոկտեմբեր 2021

    ԱՄՆ Յութա նահանգի առողջապահության դեպարտամենտը պարզել է, թե համաստեղության որ նշաններն ունեցող մարդիկ են առավել հաճախ պատվաստվում կորոնավիրուսի դեմ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են գերատեսչության թվիթերյան էջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    Մասնագետները հավաքել են ծննդյան ամսաթվերի մասին անանուն տվյալներ մարդկանց շրջանում, որոնք արդեն պատվաստվել են, եւ համեմատել դրանք բնակչության շրջանում համաստեղության յուրաքանչուր նշանը կրող ներկայացուցիչների թվի հետ:

    Պատվաստվածների շրջանում առաջատարն են Առյուծները (70 տոկոս): Առաջին եռյակում են նաեւ Ջրհոսները (67 տոկոս), Ցուլերը (59 տոկոս) եւ Աղեղնավորները (59 տոկոս):

    Նրանց հաջորդում են Խեցգետինները (58 տոկոս), Երկվորյակները (55 տոկոս), Կշեռքները (54 տոկոս) եւ Ձկները (51 տոկոս): Վերջին շարքերում են Այծեղջյուրները (51 տոկոս), Կույսերը (50 տոկոս) եւ Կարիճները (46 տոկոս):

    Դեպարտամենտում պարզաբանել են, որ այդկերպ նրանք փորձում են հանրայնացնել պատվաստման կարեւորությունը համաքաղաքացիների շրջանում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս