02:09:24 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները սադրում են հացադուլի պատճառով առողջական վատ վիճակում գտնվող Լեո Նիկոլյանին, ապա հրում ու վայր են գցում նրան (Տեսանյութ)

    23:15 23 Մայիս 2024

    Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Հայաստանի գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան և ով «Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ գտնվելով  հացադուլի մեջ՝ առողջական ծանր վիճակում է, այսօր բռնության է ենթարկվել հենց  օդանավակայանի աշխատակիցների կողմից։

    Այդ մասին տեղեկանում ենք Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից, որտեղ նաև տեսանյութ է տեղադրված։

    Պարզվում է՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Օդանավակայանի աշխատակիցները, իշխանությանը հաճոյանալու նպատակով, սկսում են վիրավորել Լեո Նիկոլյանին, որպեսզի նա կորցնի ինքնատիրապետումը և կոնֆլիկտ հրահրվի՝ նրան ձերբակալելու և արտաքսելու համար, սակայն Նիկոլյանը սադրանքին տեղի չի տալիս, փորձում է խուսափել կոնֆլիկտային իրավիճակից։ Դրանից հետո օդանավակայանի աշխատակիցներից մեկը դիտմամբ հրում ու վայր է գցում հացադուլի պատճառով առանց այն էլ առողջական վատ վիճակում գտնվող Նիկոլյանին։ Նա ընկնում է գետնին և չի կարողանում տեղից շարժվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ