22:29:58 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զելենսկին թվարկել է ռազմաճակատի թեժ կետերը Դոնբասում

    12:58 14 Օգոստոս 2022

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում ընդգծել է, որ Դոնբասում շարունակվում են «կատաղի մարտերը»։

     

    Ուկրաինայի նախագահը թվարկել է նաև այս տարածաշրջանում, այսպես կոչված, թեժ կետերը։

    «Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը, այս ուղղությամբ ռազմաճակատի ամենաթեժ կետերը մնում են անփոփոխ՝ Ավդիեվկա, Մարինկա, Պեսկի, Բախմուտ, բոլոր համապատասխան ուղղություններով»,- ասել է Զելենսկին։

    Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն այնտեղ է ուղարկել «ուղղակի հսկայական քանակության ռազմական ռեսուրսներ», որոնք ներառում են մարդիկ, տեխնիկա և հրետանի։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս