23:00:12 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանց իրենց չեն կարող բանակցել

    18:29 18 Փետրվար 2025

    Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ուկրաինան, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող բանակցել Կիևի հարցով՝ առանց իր մասնակցության։

    «Այն ամենը, ինչի շուրջ կարող են պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, եթե նրանք ընդհանրապես ցանկանում են պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ, վերաբերում է նրանց երկկողմ հարաբերություններին: Նրանք, իհարկե, չեն կարող բանակցել մեր ժողովրդի ու մեր կյանքի, առանց մեզ պատերազմն ավարտելու վերաբերյալ: Մենք անկախ պետություն ենք»,- ասել է Զելենսկին գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:

    Երեքշաբթի օրը Էր Ռիադում սկսվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը ներկայացնում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Միացյալ Նահանգները ներկայացնում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Ինչպես նշել է Ուշակովը, բանակցություններում խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս