08:15:25 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան

    13:59 16 Հունվար 2025

    Զինված ուժերում ի հայտ են գալիս շատ խնդիրներ, քանի որ այնտեղ խնդրահարույց իրավիճակներ են լինում, որոնք հանգեցնում են ինքնասպանությունների, ինքնավնասումների և սա ընդհանուր դաշտը դարձնում է խնդրահարույց, լրագրողների հետ զրույցում  ասաց ՄԻՊ Անահիտ  Մանասյանը։

     Ըստ նրա՝ Զինված ուժերում նման դեպքերը բացառելու համար շատ կարևոր է հասարակության կրթությունը, սակայն շատ կարևոր է պետության դերը.

    «Միգուցե, դրական դինամիկա ունենք, բայց ես համարում եմ, որ այս մասով շատ խնդրահարույց թերություններ ունենք։ Պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջական կատարի։

    Զինված ուժերում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է, ինչպես նաև այնտեղ տիրող բարքերի արդյունք է։ Պետությունն ամեն ինչ պետք է անի, որ ԶՈՒ-ում բացառի ոչ կանոնակարգային հարաբերությունները, ինքնասպանությունները, ինքնավնասումները և ցանկացած տեսակի վատ հարաբերությունները»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս